Հղիություն, ծննդաբերություն
|
Հետծննդյան դեպրեսիաներ

Հետծննդյան դեպրեսիաներն առողջապահական ոլորտում մեծ խնդիրներ են առաջացնում, քանի որ այն բավական լայն տարածում ունի: Մինչ այժմ հետծննդյան դեպրեսիան պաշտոնապես ճանաչված չէ որպես կլինիկական ախտանիշ:
Պարզապես այս մասին խոսվում է հոգեբանական խանգարումների մասին գրականության մեջ: Հետծննդյան դեպրեսիաների ամենաբնորոշ օրինակը մայրերի` երեխայի խնամքի հետ կապված դժվարությունների հանդիպելիս՝ ցանկացած տեսակի օգնությունից հրաժարվելն է:
Ռուսոն շատ պատկերավոր է նկարագրել այդ հոգեվիճակը: Կարծես միանգամից ամեն ինչ թափվում է երիտասարդ մայրիկի գլխին, որի պատճառով նույնիսկ սահմանափակվում են կենցաղային մակարդակի շփումները, որպեսզի զբաղվեն միայն երեխայով, սակայն լինում են դեպքեր, որ մայրերը նույնիսկ չեն ցանկանում մոտենալ երեխային: Շատերը նույնիսկ նման բան մտածել չեն ուզում:
Այդ սթրեսը կամ դեպրեսիան կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս` կախված տվյալ անձի զգացմունքայնությունից: Իհարկե, այն կախված է կնոջ բնավորությունից` թե ինչպես նա կարձագանքի իր շուրջը կատարվող իրադարձություններին:
Կանանց մոտ հաճախակի են դառնում տրամադրության անկումային վիճակները: Անընդհատ ծննդկան մայրիկներին թվում է, թե իրենք չեն կարող տանել բնությունից իրենց պարգեւ տրված այդքան սքանչելի դերը: Այս բոլոր վախերին ավելանում է անքնությունը, ֆիզիկական հոգնածությունը` կապված նոր պարտականությունների հետ:
Պետք է ասել, որ դեպրեսիվ հոգեվիճակն ազդում է ոչ միայն զգացմունքայնության վրա, այլ նաեւ ավելի լուրջ դեպքերում ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ, ախորժակի անկմամբ եւ քնի խանգարմամբ:
Ծննդաբերությունից անմիջապես հետո հորմոնալ հավասարակշռությունը խանգարվում է: Իսկ հորմոնային շարժը շատ ուժեղ ազդում է նյարդային համակարգի վրա: Իհարկե, շատ դեպքերում հետծննդյան դեպրեսիան, կարելի է ասել, փոխանցվում է նաեւ ժառանգաբար:
Շատ մասնագետների կարծիքով` դեպրեսիան ժառանգական հիվանդություն է, որը պետք է բուժել հոգեմետ դեղորայքով: Այն թոթափում է օրգանիզմը տագնապի ու վախի զգացումից:
Ծննդատնից վերադառնալով` պետք է աշխատել կազմակերպել մոր եւ երեխայի հանգիստը: Այսինքն, եթե շատ մարդու ներկայությամբ այնքան էլ լավ չեք զգում, ավելի լավ է սահմանափակել մարդկանց հոսքը: Անպայման պետք է հետեւել արտաքինին, քանի որ հայելին եւս կարող է ձեզ գցել դեպրեսիայի մեջ:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն